ՈՒկրաինայի արևմտյան մարզային քաղաքաներ Լվովը, Տեռնոպոլը և Իվանո-Ֆրանկովսկը անժամկետ խաղաղ գործադուլ են հայտարարել: Տեռնոպոլի թատերական հրապարակում քաղաքապետ Սերգեյ Նադալը կոչ է արել նշված քաղաքների խոշոր ձեռնարկատերերին, սրճարանների և ռեստորանների տերերին դադարեցնել իրենց հասատությունների գործունեությունը, մուտքերի վրա փակցնել «Գործադուլ» ցուցանակը և դուրս գալ կենտրոնական հրապարակ:
ՈՒկրաինայի Լվովի մարզում նույնպես համընդհանուր գործադուլ է հայտարարվել: Լվովի մարզկենտրոնի ղեկավար Պյոտոր Կոլոդինը իր ելույթում հորդորել է բնակչությանը գործադուլ անել և հավաքվել Տարաս Շևչենկոյի հուշարձանի հարակից հրապարակում: Նա ընդգծել է, որ պատրաստ է Կիև ուղարկել մեծ թվով մարդկանց «աջակցելու եվրոմայդանին»:
Իվանո-Ֆրանկովսկի քաղաքապետ Վիկտոր Անուշկևիչուսն ու իր աշխատակիցներն այսօրվանից արձակուրդի են գնացել: Նրանք նման կերպ աջակցություն են հայտնել քաղաքում սկսված անժամկետ գործադուլին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ